ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պայթյուն Ստերլիտամակի գործարանում. կան զոհեր

Պայթյուն Ստերլիտամակի գործարանում. կան զոհեր

Ստերլիտամակի «Ավանգարդ» գործարանում պայթյուն է որոտացել, կան երեք զոհ, հինգ վիրավոր: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Բաշկիրիայի ղեկավար Ռադի Խաբիրովը:

«Ստերլիտամակի «Ավանգարդը» հատուկ աշխատանքային պայմաններով ձեռնարկություն է, զբաղվում է պայթուցիկ նյութերով։ Բավականին ուժեղ պայթյունի հետևանքով շենքերից մեկն ավերվել է»,-նշել է նա:

Խաբիրովը նաև հայտնել է, որ բոլոր մահացածները կանայք են։

 

  • Կիսվել: