հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պայթյուն Քաբուլում․ կան տուժածներ

Պայթյուն Քաբուլում․ կան տուժածներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի երկրորդ թաղամասում, որտեղ գտնվում են նախագահական պալատն ու մի շարք կառավարական շենքեր։

Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանի խոսքով՝ պայթյունի հետևանքով տուժել է առնվազն երկու մարդ, իրավապահները հետաքննություն են սկսել։ Նա նաև հայտնել է, որ պայթուցիկ սարքն ամրացված է եղել մեքենայի թափքին։

 

  • Կիսվել: