Պայթյուն Մեքսիկայի տեկիլայի գործարանում. կան զոհեր
Մեքսիկայի տեկիլայի գործարանում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն հինգ աշխատող, հայտնել են տեղական իշխանությունները, տեղեկացնում է CNN-ը։
Նշվում է, որ եւս երկու հոգի տուժել է Խալիսկո նահանգի Տեկիլա քաղաքի Casa Cuervo թորման գործարանում տեղի ունեցած աղետի հետևանքով։
«Միջադեպի հետևանքով ցիստեռն է պայթել», - հայտնել է Խալիսկո նահանգի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը՝ հավելելով, որ հրդեհի հետևանքով այրվել է ևս երեք ցիստեռն՝ յուրաքանչյուրը 219 հազար լիտր տարողությամբ։
Միջադեպին արձագանքել է առնվազն 40 հրշեջ և քաղաքացիական պաշտպանության խմբեր։ Հայտարարության մեջ Casa Cuervo-ն ասում է, որ օգնում է իշխանություններին հետաքննության հարցում և կուժեղացնի անվտանգության հսկողությունը իր օբյեկտներում: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն:
Նշենք, որ Casa Cuervo-ն մեքսիկական սպիրտային խմիչքների աշխարհի ամենամեծ արտադրողն է: