շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պայթյուն իրանական էլեկտրակայանում

Պայթյուն իրանական էլեկտրակայանում

Իրանի արևմտյան շրջանի Ահվազ քաղաքում գտնվող էլեկտրակայանի տարածքում շաբաթ պայթյուն է որոտացել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ հրշեջ փրկարարների խոսքով՝ տրանսֆորմատորի պայթյունի հետևանքով էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում են իրանական աղբյուրները, հրդեհը հաջողվել է տեղայնացնել:

Միջադեպի համար պատճառ է դարձել շոգ եղանակը: Ներկա պահին պարզվում է հասված վնասի չափը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ պայթյուն և հրդեհի բռնկում էր տեղի ունեցել Սպահան նահանգի Նաթանք քաղաքում գտնվող ուրանի հարստացման գործարանում:

 

  • Կիսվել: