ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատրուշևն ասել է, որ ՌԴ Անվտանգության խորհուրդը պատրաստ է օգնել ՀԱՊԿ-ին խնդիրների լուծման հարցում

Պատրուշևն ասել է, որ ՌԴ Անվտանգության խորհուրդը պատրաստ է օգնել ՀԱՊԿ-ին խնդիրների լուծման հարցում

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը պատրաստ է օգնել լուծել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջեւ դրված խնդիրները։ Այս մասին քննարկվել է Մոսկվայում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի աշխատանքային հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ, մտքեր փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրադրության շուրջ։ Շեշտը դրվել է ՀԱՊԿ հեղինակության բարձրացման եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ նրա փոխգործակցության վրա։
 
Զրուցակիցներն ուշադրություն են դարձրել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից 2022 թվականին ընդունված որոշումների կատարմանը։

  • Կիսվել: