երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պատերազմի եւ պատժամիջոցների երկրորդական էֆեկտն արդեն զգացվում է հարեւան երկրներում. Գեորգիևա

Պատերազմի եւ պատժամիջոցների երկրորդական էֆեկտն արդեն զգացվում է հարեւան երկրներում. Գեորգիևա

Ռուսաստանի դեմ կիրառված աննախադեպ պատժամիջոցները ՌԴ-ում կտրուկ տնտեսական անկում կառաջացնեն և ռուսական տնտեսությանը կգցեն խորը ռեցեսիայի մեջ ։ Այդ միջոցների ազդեցությունը կզգացվի համաշխարհային տնտեսության վրա։ Այս մասին հայտնել Է ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան մարտի 10-ին կայացած առցանց ճեպազրույցի ընթացքում:

Գեորգիեւան հիշեցրել է, որ ԱՄՀ-ն ի սկզբանե ստեղծվել է հետպատերազմյան վերածննդի եւ վերակառուցման համար, ուստի Հիմնադրամը կշարունակի դժվարին պահին աջակցել Ուկրաինայի կառավարությանը:

ԱՄՀ-ի ղեկավարը կարծում է, որ պատերազմի եւ պատժամիջոցների երկրորդական էֆեկտն արդեն զգացվում է հարեւան երկրներում, հատկապես այն երկրներում, որոնք սերտորեն ինտեգրված են Ուկրաինայի եւ Ռուսաստանի տնտեսությանը: Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մոլդովայում եւ Բալթյան երկրներում խախտվել է առեւտուրը, դրամական փոխանցումների խափանումներ են նկատվում եւ փախստականների ներհոսք: Այս ամենը մեծապես ազդում է այդ երկրների և տարածաշրջանների տնտեսական զարգացման հեռանկարների վրա ։

Ինչ վերաբերում է համաշխարհային կողմնակի ազդեցությանը աշխարհի այլ երկրների համար, ասել է Գեորգիեւան, ապա պատերազմի տնտեսական հետեւանքները կհետեւեն երեք առանցքային ուղիներով:

Նախ, կտրուկ կմեծանա հումքային ապրանքների՝ նավթի, գազի, ցորենի, եգիպտացորենի, մետաղների, կիսահաղորդիչների և պարարտանյութերի արժեքը։ Երկրորդ՝ անխուսափելի գնաճի պատճառով տեղի կունենա բնակչության իրական եկամուտների կրճատում։ Առաջին հերթին կտուժեն աղքատության մեջ ապրող ընտանիքները։ Երրորդ՝ մոլորակի շատ անկյուններում կնվազի ձեռնարկատիրական վստահությունը, եւ, հետեւաբար, ակտիվությունը.

Նկատի ունենալով թվարկվածները՝ հաջորդ ամիս ԱՄՀ-ն կվերանայի համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումները դեպի նվազում։ "Մենք ծանր ճգնաժամ ենք ապրել համաճարակի հետ", -ասել Է ԱՄՀ ղեկավարը,-՛՛Հիմա մենք մտել ենք ավելի վտանգավոր տարածք։ Աներևակայելի բան եղավ ՝ պատերազմ է ընթանում Եվրոպայում":

  • Կիսվել: