ՆԱՏՕ-ին հորդորում ենք տարաձայնություններ չսերմանել. Չինաստանի ԱԳՆ
Պեկինը ՆԱՏՕ-ին կոչ է արել ռուս-ուկրաինական պատերազմի պատասխանատվությունը չբարդել Չինաստանի վրա:
«Մենք ՆԱՏՕ-ին հորդորում ենք տարաձայնություններ չսերմանել, փոխարենը գործնական քայլեր ձեռնարկել՝ նպաստելու ճգնաժամի քաղաքական լուծմանը»,-ասել է Չինաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ ՆԱՏՕ-ին խորհուրդ տալով վերլուծել սեփական գործողությունները, այլ ոչ թե «զբաղվել կամայական զրպարտությամբ»:
Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Չինաստանը պետք է պատասխան տա պատերազմում Մոսկվային աջակցելու համար: Նա նշել էր, որ Պեկինը սրում է հակամարտությունը, և Չինաստանը չի կարող գործակցել Մոսկվայի հետ ու միաժամանակ պահել հարաբերությունները եվրոպական դաշնակիցների հետ: