շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է առաջընթացը ՀՀ-ի՝ պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է առաջընթացը ՀՀ-ի՝ պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ

ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԱՄՀ պատվիրակության ներկայացուցիչների միջև ամփոփիչ հանդիպումը։
 
Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման ընթացքում ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ամփոփել է այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, կարևորել հայկական կողմի՝ պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ գրանցված առաջընթացը։
 
Նախարարն անդրադարձել է 2025 թվականի պետական բյուջեի մշակման հիմքում ընկած մոտեցումներին, երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին ու հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումներին։
 
Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային ու կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը ծրագրի հետագա ընթացքի, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերության համար։
 

  • Կիսվել: