Շվեյցարիան Ադրբեջան է տեղափոխել Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին
Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը հայտարարել է, որ Իրանում Շվեյցարիայի դեսպանը լքել է Թեհրանը։
Դեսպանն Ադրբեջան է ժամանել Թեհրանում տեղակայված դեսպանատան մնացած յոթ անդամների հետ միասին, հաղորդում է Swissinfo-ն։
Դիվանագիտական ներկայացուցչության ժամանակավորապես փակման որոշումից հետո դեսպանատան հինգ անդամներ արդեն լքել են քաղաքն իրենց ընտանիքների հետ։