Բաքվի դատարանում այսօր հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին
Բաքվի դատարանում այսօր հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, նրան հարցեր են տվել Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների իրադարձությունների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների տարբեր բանակցությունների մասին։
Արցախի ռազմաքաղաքական հրամանատարության գործով «դատավարության» հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 21-ին: