չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պատերազմի ակտիվ փուլը կավարտվի 2-3 շաբաթից, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական

Պատերազմի ակտիվ փուլը կավարտվի 2-3 շաբաթից, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ պատերազմի ակտիվ փուլը կավարտվի 2-3 շաբաթից, և մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տները, տեղեկացնում է novyny.live-ը:

՛՛Լավ արդյունքներ են նկատվում Կիևի, Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մոտ, ակտիվ փուլն այնտեղ արդեն գրեթե ավարտված է՛՛,-նշել է նա՝ հավելելով, ոչ

Արեստովիչի հավաստմամբ՝ հետագայում կիևցիները նույնպես կկարողանան տուն վերադառնալ։ Նա նշել է, որ եթե նույնիսկ եթե թշնամին կենտրոնացնի իր ուժերը Կիևի վրա երկրորդ հարձակման վրա, նրանց պարտությունն անխուսափելի է:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական պատերազմի ավարտի երկու տարբերակ է նախանշել՝ խաղաղության պայմանագիր և ռուսական զորքերի դուրսբերում, կամ դիրքային պատերազմ, որի դեպքում, ըստ նրա, ՛՛թշնամիներին աղետ է սպասում՛՛։

 

  • Կիսվել: