ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմ չեմ կանխատեսում. Սերբիայի նախագահը՝ Կոսովոյի հետ հարաբերութունների մասին

Պատերազմ չեմ կանխատեսում. Սերբիայի նախագահը՝ Կոսովոյի հետ հարաբերութունների մասին

Բելգրադը նախադրյալներ չի տեսնում Սերբիայի եւ չճանաչված Կոսովոյի հարաբերություններում լարվածությունը լայնածավալ ռազմական հակամարտության վերածելու համար։ Այս մասին Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Դրա հետ մեկտեղ մենք կանենք ամեն ինչ կայունության եւ խաղաղության պահպանման համար։ Պատերազմ չեմ կանխատեսում։ Հուսով եմ՝ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները՛՛:

Սերբիան, Վուչիչի խոսքով, պատրաստ է քննարկել Կոսովոյի խնդրի շուրջ տարաձայնությունները, եւ ինքը ուրախ կլինի այդ հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը: Ըստ նրա՝ հակառակ Կոսովոյի անկախության հարցի վերաբերյալ դիրքորոշումների տարբերություններին՝ Բելգրադում Թուրքիային համարում են բարեկամ երկիր:

Բացի այդ՝ նա կտրուկ դեմ է արտահայտվել թուրքական Bayraktar ԱԹՍ-ների մատակարարմանը ինչպես Սերբիային, այնպես էլ Կոսովոյին։ ՛՛Մենք պատրաստ ենք Թուրքիայից շատ տարբեր ռազմատեխնիկա գնել, բացի Bayraktar 2-ից՛՛,-ասել է Վուչիչը:

  • Կիսվել: