երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաշտոնանկ է արվել Ղազախստանի ԱԽ քարտուղարի տեղակալը

Պաշտոնանկ է արվել Ղազախստանի ԱԽ քարտուղարի տեղակալը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել երկրի Անվտանգության խորհուրդի քարտուղարի տեղակալին։ Այս մասին ասված է Ղազախստանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Ղազախստանի նախագահի հրամանով Ազամատ Աբդիմոմունովն ազատվել է Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհդրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

  • Կիսվել: