ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանը ցավակցել է Պուտինին

Փաշինյանը ցավակցել է Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի լրատվության բաժնից։

Հեռագրում, մասնավորապես, ասվում է.  «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետեւանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին:  Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ եւ աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: