Փարիզյան ռեստորաններից մեկում անհայտ անձը պատանդներ է վերցրել
Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող ռեստորանում անհայտ անձը պատանդներ է վերցրել, տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, պատանդներ վերցնողը ռեստորանի սեփականատերն է: Նա իր աշխատակիցներից չորսին պատանդառել է ու և բարիկադավորվել շենքում:
Ըստ աղբյուրի՝ Փարիզի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը շրջափակել է դեպքի վայրը: Ժամանել են նաև փրկարարների անձնակազմեր:
Իր հերթին Լe Figaroն-ն հայտնել է, որ պատանդներ վերցրած անձը հայտարարել է ինքնասպանություն գործելու մտադրության մասին: