երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փարիզում աշխատավարձերի բարձրացման կոչերով բողոքի ցույցեր են ընթանում, կան բեման եթնարկվածներ

Փարիզում աշխատավարձերի բարձրացման կոչերով բողոքի ցույցեր են ընթանում, կան բեման եթնարկվածներ

Փարիզում առաջատար արհմիությունների կոչով բողոքի ցույցեր են սկսվել, ցուցարարները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ է մասնակցում։ Նրանք իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է՝ ՛՛Մակրոնը հարուստների նախագահն է՛՛, ՛՛Բարձրացրեք մեր աշխատավարձերը, ոչ թե քաղծառայողներինը՛՛ և նմանատիպ այլ գրություններ։

Ժամանակ առ ժամանակ ցուցարարների շարասյունում անկարգություններ են սկսվում։ Ակցիայի որոշ մասնակիցներ սկսել են կոտրել խանութների ապակիները, ինչից հետո միջամտել է ոստիկանությունը։

Հաղորդվում է, որ անկարգությունների հետևանքով մի քանի ցուցարար բերման է ենթարկվել:

 

  • Կիսվել: