կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Փարիզին մերձակա քաղաքի ռեստորանում պատանդներ վերցնողը ռեստորանի սեփականատիրոջ որդին է. AFP

Փարիզին մերձակա քաղաքի ռեստորանում պատանդներ վերցնողը ռեստորանի սեփականատիրոջ որդին է. AFP

Փարիզին սահմանակից Իսի-լե-Մուլինո քաղաքում ռեստորանում պատանդներ է վերցրել սեփականատիրոջ որդին, հայտնում է AFP-ն։

Նշվում է, որ տղամարդը զինված է դանակով և «երեք-չորս աշխատակցի» հետ թաքնվում է հոր ռեստորանում, իսկ դեպքի վայրում են ոստիկանները։

Նա փակվել է այս ռեստորանում, որը գտնվում է Փարիզի օղակաձև ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա՝ մայրաքաղաքից հարավ-արևմուտք, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13։00-ին, հայտնում է գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

«Նրա մոտ մնացել են երեք-չորս աշխատակից, բայց ոչ հաճախորդներ, ոչ էլ հանրություն», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտննել էինք, որ Փարիզի մերձակայքում գտնվող քաղաքի ռեստորաններից մեկում անհայտ անձը պատանդներ է վերցրել:

  • Կիսվել: