հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Պակիստանը հայտնել է Հնդկաստանի ավիահարվածների հետևանքով իր կորուստների մասին

Պակիստանը հայտնել է Հնդկաստանի ավիահարվածների հետևանքով իր կորուստների մասին

Պակիստանի վրա Հնդկաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 31, վիրավորվել՝ 57 մարդ : Այս մասին հայտնել է Պակիստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Շարիֆ Չուդրին։

Իր հերթին Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը դատապարտել է Հնդկաստանի գործողությունները: Նրա խոսքով՝ր Իսլամաբադը վճռական քայլեր կձեռնարկի Նյու Դելիի կողմից հետագա ագրեսիայի դեպքում։ Նախարարն ասել է, որ Հնդկաստանը 24 հրթիռային հարված է հասցրել Պակիստանի 6 թիրախների ուղղությամբ։

Ֆրանսիական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հաստատել է, որ հնդկական ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն մեկ Rafale կործանիչ խոցվել է Պակիստանի կողմից։ Սա առաջին դեպքն է, երբ ֆրանսիական ժամանակակից ռազմական ինքնաթիռ է խոցվել մարտի դաշտում։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Պակիստանը հայտարարել էր, որ խոցել է հնդկական ռազմաօդային ուժերի 5 կործանիչներ, այդ թվում՝ 3 Rafale-ներ՝ ի պատասխան հնդկական հարվածների:

 

  • Կիսվել: