ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պակիստանում հունիսին սկսված հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն արդեն մոտ հազար մարդու կյանք են խլել

Պակիստանում հունիսին սկսված հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն արդեն մոտ հազար մարդու կյանք են խլել

Պակիստանի մեծ մասում մուսոնային հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղները հունիսի կեսերից մոտ 1000 մարդու կյանք են խլել, հազարավոր մարդիկ վիրավորվել եւ տեղահանվել են, տեղեկացնում է AP-ն:

Նշվում է, որ զոհերի նոր թվի մասին տեղեկատվությունը հայտնվեց մեկ օր անց այն բանցի հետո, երբ վարչապետ Շահբազ Շարիֆը միջազգային օգնություն խնդրեց՝ աղքատ իսլամական երկրում մահացու ջրհեղեղների դեմ պայքարելու համար:

Հաղորդվում է նաեւ, որ մուսոնային սեզոնը, որը սկսվել է հունիսին, այս տարի ուժգին հորդառատ անձրեւներով հարվածել է Պակիստանին, եւ փրկարարները դժվարությամբ են տարհանում հազարավոր մարդկանց ջրհեղեղից տուժած շրջաններից: Կառավարությանը հայտարարել է արտակարգ դրություն:

 

 

  • Կիսվել: