ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պակիստանում երեք ինքնաթիռ վնասվել է  ՌՕՈւ բազայի վրա զինյալների հարձակման հետեւանքով

Պակիստանում երեք ինքնաթիռ վնասվել է ՌՕՈւ բազայի վրա զինյալների հարձակման հետեւանքով

Երեք ինքնաթիռ վնասվել է ՌՕՈւ բազայի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով Պակիստանի Միանվալի քաղաքում (Փենջավ հյուսիսարեւելյան նահանգ)։ Այս մասին տեղեկացրել է Պակիստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի միջգերատեսչական վարչությունը (ISPR)։

Վարչության տվյալներով՝ երեք ահաբեկիչներ «ոչնչացվել են բազա ներխուժելու փորձի ժամանակ, երեք ահաբեկիչ շրջապատվել է զինվորականների արագ արձագանքելու շնորհիվ»։ Ավարտվում է «նրանց չեզոքացման» գործողությունը։

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թեհրիք-ի-Ջիհադ Պակիստան» ահաբեկչական խմբավորումը, որը դեմ է Պակիստանի կառավարությանը եւ պայքարում է  երկրում «իսկական իսլամական պետության» ստեղծման համար։

Ավելի վաղ ահաբեկիչները մի քանի հարձակումներ էին կատարել Բելուջիստան եւ Հայբեր-Փահթունհվա նահանգներում։ Նրանք գրոհել էին անվտանգության ավտոշարասյունը Գվադար օկրուգում (Բելուջիստան) եւ հեռահար գործադրել պայթուցիկ սարք Դերա-Իսմայիլ-Խան քաղաքի մոտ։ ISPR-ի տեղեկացմամբ՝ զոհվել է 17 զինծառայող, 24 հոգի վիրավորվել է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: