ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պաղեստինը պետք է դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիիրավ անդամ. Պաղեստինի առաջնորդ

Պաղեստինը պետք է դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիիրավ անդամ. Պաղեստինի առաջնորդ

Պաղեստինը պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիիրավ անդամ դառնա: Այս մասին Էր Ռիադում ընթացող Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում ասել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը:

Նա կոչ է արել Գազայի վերականգնմանը, պաղեստինցիների իրավունքների պաշտպանությանը և փախստականների խնդրին նվիրված խաղաղության միջազգային համաժողով անցկացնել։ Նա ընդգծել է՝ ԱՄՆ-ը ևս մեղավոր է, որ Մերձավոր Արևելքում չի հաջողվում քաղաքական լուծում գտնել:

Աբասի խոսքով՝ Գազայի հատվածը Պաղեստին պետության անբաժանելի մասն է: Նա հավելել է՝ պատրաստ են համընդհանուր խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել, որոնք կընդգրկեն պաղեստինյան բոլոր տարածքները, այդ թվում՝ Երուսաղեմը:

  • Կիսվել: