Պաղեստինում հույս ունեն, որ ԱՄՆ-ը կհամոզի Իսրայելին դադարեցնել կրակը Գազայում
Պաղեստինը հուսով է, որ ԱՄՆ-ն Իսրայելին կհանձնարարի դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, սակայն Կոնգրեսի ներկայացուցիչների դիրքորոշումը հակառակն է խոսում։ «Ռիա Նովոստի»-ին ասել է ՄԱԿ-ում արաբական երկրի մշտական ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը։
«Ես կարծում եմ, որ Կոնգրեսը, որը Իսրայելին տրամադրում է անսահմանափակ քանակությամբ զենք և ֆինանսական աջակցություն, կխրախուսի Իսրայելի ներկայիս կառավարությանը շարունակել այդ ագրեսիան: Ես կարծում եմ, որ Իսրայելը պետք է պատրաստ լինի դրան։Իսկ մենք ուզում ենք, որ նրանք ոչ թե խրախուսեն ագրեսիան, այլ խրախուսեն նրանց դադարեցնել պատերազմը և շարժվել խաղաղության ուղղությամբ։ Սակայն նրանք պատասխանատու են իրենց որոշումների համար»,- ասել է Մանսուրը։
Ինչպես նշել է բարձրաստիճան դիվանագետը, տրամաբանության օրենքների համաձայն՝ այն կողմը, որը ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները, այլ գործիք չի տրամադրում այն շարունակելու համար և չի խրախուսում պատերազմը շարունակել:
«Ես հույս ունեմ, որ ամերիկյան վարչակազմը կկիրառի իր իշխանությունը, որպեսզի ասի նրանց, որ եկել է պատերազմը դադարեցնելու ժամանակը, թույլ կտա Գազայի խաղաղ բնակիչներին բուժել իրենց վերքերը ր սկսել աշխատել խաղաղության մթնոլորտի ձևավորման վրա», - հավելել Է գործակալության զրուցակիցը