շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պաղեստինն Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների խորհրդի հրատապ նիստ գումարելու կոչ է արել

Պաղեստինն Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների խորհրդի հրատապ նիստ գումարելու կոչ է արել

Պաղեստինն Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարների խորհրդի հրատապ նիստ հրավիրելու կոչ է արել` պայմանավորված իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման հանգամանքով։ Այդ մասին հայտնում է WAFA գործակալությունը։

«Արաբական լիգայում Պաղեստինի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Մոհաննադ Աքլուկն այսօր հայտարարել է, որ Պաղեստինի ղեկավարության հանձնարարությամբ հուշագիր է ներկայացվել՝ ամենասեղմ ժամկետում ԱՊԼ-ի արտգործնախարարների խորհրդի նիստ հրավիրելու մասին»,- նշված է հրապարակման մեջ:

  • Կիսվել: