Պաղեստինի վարչապետը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել վայր դնել զենքը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է դադարեցնի Գազայի հատվածի կառավարումը: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Պաղեստինին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի Գազայի կառավարումը և զենքը հանձնի Պաղեստինյան ինքնավարությանը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ 2007 թվականից Գազայի հատվածը ՀԱՄԱՍ-ի փաստացի վերահսկողության տակ է, մինչդեռ Պաղեստինյան Ինքնավարությունը սահմանափակ կերպով կառավարում է Արևմտյան ափի տարածքները: 2006-ի ընտրություններից հետո իշխանությունների միավորման փորձերը հաջողությամբ չեն պսակվել։
2024 թվականի մարտին նախագահ Մահմուդ Աբբասը Մոհամմադ Մուստաֆային նշանակել է Պաղեստինի վարչապետ՝ տեխնոկրատական կառավարությունը գլխավորելու։


