շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Պաղեստինի առաջնորդը աշխարհին կոչ է արել շտապ միջամտել Իսրայելի հետ կապված իրավիճակին

Պաղեստինի առաջնորդը աշխարհին կոչ է արել շտապ միջամտել Իսրայելի հետ կապված իրավիճակին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ միջամտել Իսրայելի հետ կապված իրավիճակին:

Այս մասին հայտնում է WAFA-ն։
 
«Նախագահը Իսրայելի կառավարությանը պատասխանատու համարեց Գազայի բնակչությանը հիմնական ռեսուրսներից, ներառյալ ջուրը, էլեկտրաէներգիան և սնունդը, կտրելու համար: Նա միջազգային հանրությանը կոչ արեց շտապ միջամտել և ստիպել Իսրայելի օկուպացիոն իշխանություններին կատարել իրենց օրինական պարտավորությունները Պաղեստինի ժողովրդի հանդեպ, որը տառապում են Իսրայելի շրջափակման և պատերազմի հետևանքներից»,- գրում է գործակալությունը։

  • Կիսվել: