հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պաղեստինցիներին ընդունելու հետ կապված պայմանավորվածություն չկա. Էրդողանի աշխատակազմ

Պաղեստինցիներին ընդունելու հետ կապված պայմանավորվածություն չկա. Էրդողանի աշխատակազմ

Թուրքիայի նախագահի գրասենյակը հերքել է հաղորդումներն այն մասին, թե իբր նախագահ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մեկ միլիոն պաղեստինցիների ընդունելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։
 
Թուրքական մի շարք ընդդիմադիր ԶԼՄ–ներում և սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ իբր Էրդողանը համաձայնել է Թուրքիայում մեկ միլիոն պաղեստինցի փախստականների ընդունել գումարի դիմաց։
 
«Որոշ սոցցանցերում Նեթանյահուի հայտարարության վրա հղումով տարածվող` «Մենք պայմանավորվել ենք Էրդողանի հետ, որ մեկ մլն պաղեստինցի Թուրքիայի քաղաքացի կդառնա և կապրի Թուրքիայում 2 մլրդ դոլարի դիմաց» հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում։ Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որևէ բանակցություն չի ունեցել, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ նման հայտարարություն չի արել։ Այդ պնդումներն ամբողջությամբ կեղծ են», – ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: