հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պաղեստինցիներին Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից հեռացնելու ցանկացած փորձ Հորդանանի համար կարմիր գիծ է. Բիշեր ալ-Հասաունա

Պաղեստինցիներին Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից հեռացնելու ցանկացած փորձ Հորդանանի համար կարմիր գիծ է. Բիշեր ալ-Հասաունա

Պաղեստինցիներին Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից հեռացնելու ցանկացած փորձ Հորդանանի համար կարմիր գիծ է: Այս մասին հայտարարել է Թագավորության վարչապետ Բիշեր ալ-Հասաունան, տեղեկացնում է Al Mamlaka-ն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հորդանանի կառավարությունը պաղեստինցիների վտարումն իրենց տարածքներից կհամարի պատերազմի հայտարարում իրեն: Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի սրմանն արձագանքելու բոլոր տարբերակները սեղանին են՛՛:

Ըստ վարչապետի՝ ՛՛պաղեստինյան անկլավում հանցավոր ռազմական գործողությունների շարունակումը միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է՛՛

՛՛Պետք է վերջ դրվի Իսրայելին անձեռնմխելիության և պաշտպանության տրամադրումը, որը նրան թույլ է տալիս սպանել պաղեստինցի խաղաղ բնակիչներին՛՛,-ասել է Հորդանանի վարչապետը:

  • Կիսվել: