երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման զոհ է դարձել 22 լրագրող

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման զոհ է դարձել 22 լրագրող

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր առնվազն 22 լրագրող է զոհվել։

Ավելի վաղ հաղորդվում էր 17 լրագրողի սպանության մասին։

«Հաստատվել է 22 լրագրողների մահը՝ տասնութ պաղեստինցի, երեք իսրայելցի և մեկ լիբանանցի»,- ասվում է կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ևս ութ լրագրող վիրավորվել է, իսկ երեքը բերման են ենթարկվել կամ անհետ կորել։

  • Կիսվել: