հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ կան. Պուտին

Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ կան. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բազմաթիվ ռուսներ գտնվում են Մերձավոր Արևելքի հակամարտության գոտում, գրում է Комсомольская правда-ն։

«Մեր քաղաքացիներից շատերը գտնվում են հակամարտության գոտում։ Ընդ որում, թե՛ մի կողմից, թե՛ մյուս կողմից»,- ասել է ՌԴ նախագահը օպերատիվ հարցերին նվիրված հանդիպմանը։

Իր հերթին, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Մոսկվան աշխատում է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտուց ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու հարցով։

  • Կիսվել: