կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Պաղեստին պետությունը ճանաչելու Փարիզի պատրաստակամության մասին Մակրոնի խոսքերը կշիռ չունեն. Թրամփ

Պաղեստին պետությունը ճանաչելու Փարիզի պատրաստակամության մասին Մակրոնի խոսքերը կշիռ չունեն. Թրամփ

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի խոսքերը Պաղեստին պետությունը ճանաչելու Փարիզի պատրաստակամության մասին կշիռ չունեն։ Այս մասին Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ հայտարարությունը կշիռ չունի։ Նա լավ տղա է, ես նրան սիրում եմ։ Բայց այդ հայտարարությունը կշիռ չունի»:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես սեպտեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կճանաչի Պաղեստին պետությունը։

 

  • Կիսվել: