շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Oտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է. Իրանի ԱԳ նախարարը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Oտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է. Իրանի ԱԳ նախարարը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում  որևէ օտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է:

Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, իրանցի նախարարը շեշտել է տարածաշրջանային խնդիրների լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ հասնելու կայուն խաղաղության:

Աբդոլլահիանի համոզմամբ՝ երկխոսությունն ու տարածաշրջանային մեխանիզմները, ներառյալ  3+3 ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համապարփակ խաղաղության հասնելու ամենարադյունավետ ուղիներն են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Հայաստանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժություններ:

  • Կիսվել: