Օսլոն չեղարկել է Թուրքիայի դեմ սահմանված պաշտպանական արդյունաբերության հետ կապված սահմանափակումները
Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջյու Քեչելին։
Էյդեն հայտնել է, որ Օսլոն չեղարկել է Թուրքիայի դեմ սահմանված պաշտպանական արդյունաբերության հետ կապված սահմանափակումները, որոնք գործում էին 2019 թվականից։
«Մեր արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր (սեպտեմբերի 11-ին) հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ։ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էյդեն հայտարարել է, որ իրենք որոշել են չեղարկել պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները, որոնք Նորվեգիան կիրառել է Թուրքիայի դեմ 2019 թվականին։ Մեր արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել է, որ մենք գոհ ենք խնդրո առարկա որոշումից և նշել, որ նման սահմանափակումները համահունչ չեն դաշնակցային ոգուն»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Նորվեգիան սահմափակումներ էր սահմանել Անկարայի նկատամամբ, երբ Թուրքիան ռազմական գործողություններ էր սկսել Սիրիայում։