հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 «Օսկարի» գորգը 62 տարվա մեջ առաջին անգամ կարմիր չի լինի

«Օսկարի» գորգը 62 տարվա մեջ առաջին անգամ կարմիր չի լինի

«Օսկար» մրցանակաբաշխությունը 1961 թվականից ի վեր առաջին անգամ չի մեկնարկելու կարմիր գորգով։ Այս մասին հայտնում է AP News-ը։

Ըստ հրապարակման, գույնն ընտրել են Vogue-ի և Met Gala-ի խորհրդատուները։ Երեկոյի հաղորդավար Ջիմի Քիմելը կատակել է, որ կազմակերպիչները մտադիր են եղել այս տարվա արարողությանը առանց արյան՝ ակնհայտորեն նկատի ունենալով անցյալ տարվա Ուիլ Սմիթի ապտակի միջադեպը։

Միջոցառումը տեղի կունենա 2023 թվականի մարտի 13-ի գիշերը՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Բացումը կանի Ռիհաննան, ով A$AP Rocky-ից երկրորդ երեխային է սպասում: Բարբադոսցի երգչուհին կկատարի Black Panther-Wakanda Forever-ի սաունդթրեքը՝ «Lift Me Up»-ը, որը ներկայացված է «Օսկարի» «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։© Associated Press

© Associated Press

  • Կիսվել: