հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որտեղի՞ց ՀՀ-ին այդքան զենք ու տեխնիկա. Ալիևը զարմացած է

Որտեղի՞ց ՀՀ-ին այդքան զենք ու տեխնիկա. Ալիևը զարմացած է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօրվա ուղերձում հերթական անգամ խոսել է հայկական կողմի սպառազինության մասին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այդքան զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում՝ ո՞վ է նրանց զինում:

Երբեմն մեզ ներկայացնում են մեղադրանքներ, թե մենք զինվում ենք, եւ դա կարող է սրել իրավիճակը, տանել այն անընդունելի ուղղությամբ: Իսկ երբ Հայաստանն է զինվու՞մ: Որտեղի՞ց նրան այդքան զենք եւ տեխնիկա: Նույնիսկ այսօր մաքսանենգ սխեմաներով նրանց մատակարարում են զենք եւ տեխնիկա, ընդ որում՝ շատ վտանգավոր, մեծ կործանարար ուժ ունեցող տեխնիկա: Ուստի մենք ցանկանում ենք ստանալ այս հարցերի պատասխանները, եւ ես համոզված եմ, որ կստանանք՛՛:

  • Կիսվել: