շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որքա՞ն է Թբիլիսիի պարտքը Երևանի նկատմամբ. հրապարակվել են տվյալներ

Որքա՞ն է Թբիլիսիի պարտքը Երևանի նկատմամբ. հրապարակվել են տվյալներ

Բիզնես Գրուզիա վրացական ապարբերականը Վրաստանի պետական պարտքի մասին նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ այն ընդհանուր առմամբ կազմում է 5.4 մլրդ դոլար, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:

Ինչպես նշվում է՝ Վրաստանի խոշորագույն վարկատուներն են Ասիական զարգացման բանկը ($1,1 մլրդ), Համաշխարհային բանկը ($978 մլն) և Վերակառուցման եվրոպական բանկը ($910 մլն):

Ոպես Վրաստանի խոշորագույն վարկատու երկրներ՝ հոդվածում նշվում են Գերմանիան ($322 մլն), Ֆրանսիան ($238 մլն), Ճապոնիան ($219 մլն), Ռուսաստանը ($54 մլն):

Համաձայն պարբերականի տվյալների՝ Վրաստանի վարկատու երկրների թվում է նաև Հայաստանը: Թբիլիսիի պարտքը Երևանի նկատմամբ կազմում է 22.384 մլն լարի կամ 7.7 մլն դոլար:

  • Կիսվել: