ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կալիֆոռնիայի նահանգապետը ցանկանում է նոր սահմանափակումներ մտցնել թաքնված զենք կրելու համար

Կալիֆոռնիայի նահանգապետը ցանկանում է նոր սահմանափակումներ մտցնել թաքնված զենք կրելու համար

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը ցանկանում է սահմանափակել այն վայրերը, որտեղ մարդիկ կարող են թաքնված զենք կրել՝ բազմաթիվ զանգվածային կրակոցներից հետո, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել, հաղորդում է AP-ն:

Սրա հետ կապված՝ նա կոչ է արել լրացուցիչ սահմանափակումներ կիրառել նահանգում, որն արդեն ընդունել է ԱՄՆ-ում զենքի մասին ամենախիստ օրենքներից մի քանիսը:

Չորեքշաբթի նա հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է մարդկանց թաքցրած զենք տանել եկեղեցիներ, հանրային գրադարաններ, կենդանաբանական այգիներ, զվարճանքի պուրակներ, մանկական խաղահրապարակներ, բանկեր եւ հանրության համար բաց բոլոր մասնավոր ձեռնարկություններ: Այս կանոնը չի կիրառվի, եթե հաստատության սեփականատերը ցուցանակ է դնի, որ թաքնված զենք կրելը թույլատրվում է:

Օրինագիծը նաեւ արգելում է մինչեւ 21 տարեկան ցանկացած անձի թաքնված զենքի թույլտվություն ունենալ, իսկ թույլտվություն ունեցողները պետք է լրացուցիչ վերապատրաստում անցնեն, այդ թվում՝ հրազենի անվտանգ պահպանման եւ փոխադրման վերաբերյալ:

Անցյալ տարի ԱՄՆ գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նմանատիպ օրենքը՝ մի քանի նահանգների բնակիչների համար հեշտացնելով թաքնված զենք կրելու թույլտվություն ստանալը:

  • Կիսվել: