Օրբանը Նեթանյահուին հրավիրել է Հունգարիա՝ ի պատասխան ՄՔԴ-ի որոշմանը
Վարչապետ Վիկտոր Օրբանն Իսրայելի իր գործընկեր Բենիամին Նեթանյահուին հրավիրել է Հունգարիա, սակայն մի քանի այլ եվրոպական երկրներ ասել են, որ Իսրայելի վարչապետը կկալանավորվի, եթե ոտք դնի նրանց երկիր նրա նկատմամբ ՄՔԴ-ի կողմից կալանավորման օրդերից հետո, տեղեկացնում է Reuters-ը։
Օրբանը Նեթանյահուին վստահեցրել է, որ նրան ոչ մի վտանգ չի սպառնա, եթե նա այցելի Հունգարիա: Օրբանը նաև ձերբակալության օրդերն անվանել է «լկտի, ցինիկ և լիովին անընդունելի որոշում»:
«Այսօր ես կհրավիրեմ Իսրայելի վարչապետ պարոն Նեթանյահուին այցելել Հունգարիա, և այս հրավերով ես երաշխավորում եմ նրան, որ եթե նա գա, ՄՔԴ որոշումը Հունգարիայում ուժ չի ունենա, և մենք չենք հետևի դրա բովանդակությանը», - ասել է Օրբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի, նրա պաշտպանության նախկին ղեկավար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ ալ-Մասրիի ձերբակալության օրդեր է տվել՝ Գազայի հակամարտությունում ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: