Օրբանը չի բացառում ԵՄ կազմից Հունգարիայի դուրս գալը
Հունգարիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալը հնարավոր տարբերակ է, եթե միավորումը չվերադառնա իր սկզբնական արժեքներին։ Այս մասին հունգարական «Népszava» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նա, մասնավորապես, ասել է. «Եվրամիությունը կորցրել է իր ստեղծման սկզբունքները և վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։ Եթե իրավիճակը չփոխվի հօգուտ ազգային պետությունների շահերի, Բուդապեշտը լրջորեն կդիտարկի ԵՄ-ից դուրս գալու հարցը»։
Օրբանը նաև քննադատել է ԵՄ քաղաքականությունը՝ նշելով, որ միությունը սկսել է պարտադրել անդամ պետություններին «անընդունելի սկզբունքներ», որոնք հակասում են Հունգարիայի ինքնիշխանությանը և ազգային ինքնությանը։


