երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Օրբանի ավագ խորհրդականն ասել է, որ Ուկրաինայի փոխարեն լինելու դեպքում Հունագրիան չէր պատերազմի ՌԴ-ի դեմ

Օրբանի ավագ խորհրդականն ասել է, որ Ուկրաինայի փոխարեն լինելու դեպքում Հունագրիան չէր պատերազմի ՌԴ-ի դեմ

Եթե ​​Հունգարիան լիներ Ուկրաինայի փոխարեն, ռուսների դեմ չէր պատերազմի: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավոր օգնական Բալաժ Օրբանը, տեղեկացնում է Politico-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, և առաջնորդները պատասխանատվություն են ստանձնում»:

Խորհրդականը նաև հավելել է, որ եթե Հունգարիայի հայտվեր նույն իրավիճակում, իրենք չէին սկսի պայքարել ագրեսորների դեմ:

«Դա 1956 թվականին ռուսներին անհաջող հակահարվածից հետո Հունգարիայի քաղած դասն է»,-ասել է նա:

«Մենք հավանաբար չէինք վարվի այնպես, ինչպես վարվեց նախագահ Զելենսկին երկուսուկես տարի առաջ, քանի որ դա անպատասխանատու քայլ է, որովհետև ակնհայտորեն նա իր երկիրը դրեց պատերազմի դեմ գծի վրա, այս բոլոր մարդիկ զոհվեցին, այս ամբողջ տարածքը կորցրեց, ինչ խոսք, դա իրենց իրավունքն է, իրենց ինքնիշխան որոշումը, իրենք իրավունք ունեին դա անելու։ Բայց եթե մեզ հարցնեն, մենք (նման կերպ վարվելու) խորհուրդ չէինք տա»,-հավելել է Օրբանը:

  • Կիսվել: