կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՕՊԵՔ-ում Իրանի նոր ներկայացուցիչը հայտն է

ՕՊԵՔ-ում Իրանի նոր ներկայացուցիչը հայտն է

Իրանի նավթի նախարարի միջազգային գործերով եւ առեւտրի հարցերով տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիան պաշտոնապես նշանակվել է ՕՊԵՔ-ում ԻԻՀ-ի ներկայացուցիչ, տեղեկացնում է Tasnim-ը։

Որոշումը կայացվել էր ՕՊԵՔ-ի 179-րդ հանդիպման ժամանակ, որն անցկացվել էր նախօրեին տեսակոնֆերանսի միջոցով։

Նշվում է,որ Զամանինիան նշանակվել էր ՕՊԵՔ-ում ներկայացուցչի պաշտոնակատար Իրանի նախկին ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդեբիլիի մահից հետո։

Հիշեցնենք, որ Արդեբիլին մահացել է մայիսի 16-ին ուղեղում արնահոսության հետեւանքով կոմայում հայտնվելուց երկու շաբաթ անց։

Քազեմփուր Արդեբիլին հեղինակավոր անձ էր Իրանի միջազգային նավթային քաղաքականության շրջանակում, առանցքային դեր էր խաղացել միջազգային նավթային ասպարեզում Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ձեւավորելու հարցում, հատկապես ՕՊԵՔ-ում։

1980-ականներին նա զբաղեցնում էր ԱԳ փոխնախարարի եւ նավթի փոխնախարարի պաշտոնը։ Քազեմփուրը նաեւ եղել է Ճապոնիայում Թեհրանի դեսպան 1990-ական թվականներին՝ միաժամանակ զբաղեցնելով ՕՊԵՔ ներկայացուցչի պաշտոնը։

 

  • Կիսվել: