երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օմիկրոնի ո՞ր ախտանշաններն են երկար պահպանվում. նոր ուսումնասիրության արդյունքները

Օմիկրոնի ո՞ր ախտանշաններն են երկար պահպանվում. նոր ուսումնասիրության արդյունքները

Բրիտանական Daily Express թերթը ներկայացրել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի արտասովոր ախտանշանները՝ հրապարակելով համապատասխան ուսումնասիրության արդյունքները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ SARS-CoV-2 նոր մուտացիան կարող է առաջացնել հազ, ջերմություն, համի և հոտի կորուստ: Դրանից բացի, կան երկու արտասովոր ախտանշաններ, որոնք երբեմն պահպանվում են մարդու մոտ վարակվելուց հետո: Խոսքը մասնավորապես գլխապտույտի ու մեջքի ցավի մասին է:

Հաղորդվում է, որ, ըստ բժիշկների, մեջքի ստորին հատվածում անհանգստություն առաջանում է «օմիկրոն» շտամով վարակված բուժառուների մոտ շատ ավելի հաճախ, քան «դելտա» տարբերակով վարակված անձանց մոտ: Նրանք նաև ընդգծում են, որ «օմիկրոն» վարակվածների մոտ հիվանդությունն ուղեկցվում է ուժեղ մկանային ցավով:

  • Կիսվել: