Օկուպացված Ակնայում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վնասվածք է ստացել
Օկուպացված Ակնայում այսօր ական է պայթել։ Մամեդով Էլմանօղլուն (ծնված 1983 թ.) հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքի վնասվածք է ստացել՝ ականներից չմաքրված տարածք մտնելուց հետո: Այս մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ականազերծման գործակալության (ANAMA) մամուլի ծառայությունների համատեղ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստի առթիվ շրջանային դատախազությունում հետաքննություն է ընթանում։