երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թուրքիայի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա. Զախարովա

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թուրքիայի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա. Զախարովա

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում կայանալիք բանակցություններում կքննարկեն բարձր մակարդակի շփումների ժամանակացույցը:

՛՛Նախարարները կքննարկեն նաև իրավիճակը տարածաշրջանում, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում և կվերլուծեն ռուս-թուրքական երկկողմ համագործակցության վիճակը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման համատեքստում՛՛,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: