չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ողջախոհության, ազնվության և անկեղծության ենք հրավիրում Հունաստանին. Թուրքիայի ԱԳՆ

Ողջախոհության, ազնվության և անկեղծության ենք հրավիրում Հունաստանին. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը գրավոր հայտարարությամբ հակադարձել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասին, գրում է ermenihaber.am-ը:

Թանժու Բիլգիչը նշել է, թե իբր Հունաստանը չի կարողանում մարսել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում Թուրքիայի ունեցած առանցքային դերը։

«Ողջախոհության, ազնվության և անկեղծության ենք հրավիրում Հունաստանին, որը մի կողմից երկխոսություն է ասում, իսկ մյուս կողմից ամեն օր Թուրքիայի վերաբերյալ թշնամական և սադրիչ հայտարարություններ է անում»,-շեշտել է նա։

Հիշեցնենք, որ Աթենքում Եգիպտոսի, Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Դենդիասը հայտարարել էր, որ տարածաշրջանում Հունաստանի առջև ծառացած դժվարությունների ընդհանուր հայտարարը իրենց հարևան Թուրքիան է։

 

  • Կիսվել: