երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են Իժևսկում հզոր պայթյունի մասին

Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են Իժևսկում հզոր պայթյունի մասին

Ռուսաստանի Իժևսկի մարզի բնակիչները հայտնել են վարչական կենտրոնի մոտ հզոր պայթյունի մասին։ Այս մասին հայտնում է «Պոդյոմ»-ի տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ սոցցանցերի օգտատերերը հայտնում են, թե պայթյունը տեղի է ունեցել Վոտկինսկի մեքենաշինական գործարանի պոլիգոնում: Գործարանը թողարկում է ռազմական և քաղաքացիական նշանակության արտադրանք։

Ըստ օգտատերերի՝ Յագուլ գյուղաքաղաքի մոտ տեղի ունեցած պայթյունը կարող էր կապված լինել հրթիռների շարժիչների փորձարկման հետ։

Մինչ այս պահը, սակայն, պաշտոնական տեղեկատվություն չկա:

  • Կիսվել: