շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նոյեմբերի 27-ին Լիբանանի և Իսրայելի միջև կարող է հրադադար հաստատվել. Լիբանանի ԱԳՆ պաշտոնակատար

Նոյեմբերի 27-ին Լիբանանի և Իսրայելի միջև կարող է հրադադար հաստատվել. Լիբանանի ԱԳՆ պաշտոնակատար

Նոյեմբերի 27-ին Լիբանանի և Իսրայելի միջև կարող է հրադադար հաստատվել: Այս մասին հայտարարել է Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբը, տեղեկացնում է Elnashra-ն: 

«Սպասում ենք Իսրայելի կառավարության նիստի արդյունքներին։ Ռազմական գործողությունները պետք է, որ դադարեցվեն կեսգիշերին։ Հույս ունենք, որ մեզ կհաջողվի զինադադար հաստատել»,- Աբդալլահ Բու Հաբիբը։

Նշենք, որ Լիբանանը և Իսրայելը քննարկում են ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է 60-օրյա անցումային շրջան, այդ ընթացքում իսրայելական զորքերը դուրս կբերվեն Լիբանանի հարավից, սահմանային շրջաններում կտեղակայվի լիբանանյան բանակը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ «Հըզբոլլահ»-ն իր կազմավորումներն ու ծանր զինտեխնիկան տեղափոխի Լիտանի գետից հյուսիս՝ սահմանից 30 կմ հեռավորության վրա։

 

  • Կիսվել: