շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Նորվեգիայում հաստատվել է կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի մահվան փաստը

Նորվեգիայում հաստատվել է կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի մահվան փաստը

Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի անձնակազմի մահվան փաստը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ինքնաթիռը կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Նորդլենդի շրջանում:

«Ցավոք, օդանավում գտնվող բոլոր չորս անձինք մահացել են: Ոստիկանության տեղեկություններով՝ չորսն էլ ամերիկյան քաղաքացիություն ունեին», - մեջբերում է Նորդլենդ շրջանի ոստիկանության օպերատիվ մենեջեր Իվար Նիլսոնը:
 

Վթարի ենթարկված ինքնաթիռը Նորվեգիայի հյուսիսում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Սառը արձագանքման» զորավարժություններին: Վթարի վայրում են  փրկարարական խմբերը։

  • Կիսվել: