շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նորվեգիան Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար մոտ 700 մլն դոլար կհատկացնի

Նորվեգիան Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար մոտ 700 մլն դոլար կհատկացնի

Նորվեգիան մոտ 7 միլիարդ կրոն (շուրջ 700 մլն դոլար) է հատկացնում Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար: Այս մասին հայտնել են Նորվեգիայի կառավարությունից:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ հակաօդային պաշտպանության համակարգերը Գերմանիայից կառաքվեն Ուկրաինա։

«Գերմանիայի հետ մենք այժմ ապահովում ենք, որ Ուկրաինան հզոր հակաօդային պաշտպանության համակարգեր ստանա։ Գերմանիան և Նորվեգիան շատ սերտ համագործակցում են՝ աջակցելու Ուկրաինային՝ երկիրը և քաղաքացիական բնակչությանը ռուսաստանյան օդային հարձակումներից պաշտպանելու պայքարում»,-ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։

Նորվեգիան և Գերմանիան ֆինանսավորում են Patriot-ի երկու համակարգ՝ ներառյալ հրթիռները։ Բացի այդ, Նորվեգիան իր ներդրումն է ունենում գերմանական Hensoldt արտադրողից հակաօդային պաշտպանության ռադարների և Kongsberg-ի հակաօդային պաշտպանության համակարգերի գնման գործում։

Այս ամառ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հանդիպել և պայմանավորվել են, որ երկու երկրները կհամագործակցեն Ուկրաինային Patriot-ի երկու ամբողջական համակարգերի փոխանցման հարցում, որոնք Գերմանիան արդեն ունի։

  • Կիսվել: