կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նորմալ գործընթաց է. Պեսկովը` ռուսաստանցի աստղերի և միլիարդատերերի վերադարձի մասին

Նորմալ գործընթաց է. Պեսկովը` ռուսաստանցի աստղերի և միլիարդատերերի վերադարձի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի ցանկացել մեկնաբանել Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևի` ՌԴ–ից մեկնած միլիարդատերերի և շոու բիզնեսի աստղերի շուտափույթ վերադարձի մասին հայտարարությունը` նշելով, որ բոլոր երկրների համար դա նորմալ գործընթաց է։
 
Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևը կանխատեսել էր, որ Ռուսաստանից հեռացած բոլոր միլիարդատերերն ու շոու բիզնեսի աստղերը շուտով կվերադառնան, քանի որ Եվրոպայում և Իսրայելում նրանք որևէ մեկին պետք չեն։
«Ինչ–որ մեկը պետք է, ինչ–որ մեկը պետք չէ, ինչ–որ մեկը կվերադառնա այսօր, մյուսը` վաղը, դա նորմալ գործընթաց է բոլոր երկրների, բոլոր ազգերի, այդ թվում` մեզ համար», – ասել է Պեսկովը։
 
Ավելի վաղ ՌԴ գործարար Միխայիլ Ֆրիդմանը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայից Իսրայել է տեղափոխվել, բայց էսկալացիայի պատճառով մեկնել է Մոսկվա։ Ավելի ուշ Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Ֆրիդմանի վերադառնալու մեջ որևէ արտասովոր բան չկա, քանի որ նա ՌԴ քաղաքացի է։
 

  • Կիսվել: