շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նոր Զելանդիայի արշիպելագում 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի արշիպելագում 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագից հյուսիս-արևելք, հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է UTC-ով 6.41-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Կերիկերի գյուղից 928 կիլոմետր հյուսիս-արևելք: Օջախը գտնվում էր 150 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: